top of page

«Արցախը կործանած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդն իր մոդելն առաջարկում է աշխարհին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել:

Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, ընտրարշավի մեկնարկ տալու համար:

Չեմ հասկանում, թե ինչպես Փաշինյանը կարող է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ մի կողմ դնել իրականությունը և ապրել պատրանքներով:

Արցախը կործանած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդը իր մոդելն առաջարկում է աշխարհին ու սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է:Հաստատուն տպավորություն է ստեղծվել, որ նա հասել էր ՄԱԿ՝ ոչ թե երկրի պրոբլեմները բարձրացնելու, այլ նախընտրական հոլովակի համար նյութ ստանալու նպատակով:Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանը կատարում է Ալիևի առջև ստանձնած հերթական պարտավորությունը՝ միջազգային հարթակներում որևէ «թթու խոսք» չասել Բաքվի հասցեին ու սա այն դեպքում երբ նրա ելույթը տեղի է ունենում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների տարելիցի օրերին»:

bottom of page