top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Նալբանդյան փողոցում մի խումբ կանայք անձնական հարցերի շուրջ վիճաբանել, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 19
  • 1 min read
ree

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նալբանդյան փողոցի 37/51 հասցեում ծեծկռտուք է։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, որտեղ նրանք նկատել են 5 կանանց, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ և հայհոյելիս։  



Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա  Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ  Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ , որի ժամանակ փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։



Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։



Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 
 
1/2519
bottom of page