Արայիկ Հարությունյանը ասել է՝ եթե հանդիպի ինձ հետ, Փաշինյանն իրեն կուտի, սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը. Քոչարյան
- Elen Hovsepyan
- 17 hours ago
- 1 min read
«Պատերազմը սկսելուց հետո ես 3-րդ օրը Ղարաբաղում էի։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ»,- «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել, որ իր հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք. «Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու»։
«Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ «եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել Ռ.Քոչարյանը։