top of page

ՌԴ էներգետիկայի փոխնախարարի գործով մեղադրյալներից մեկը հայ է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 25, 2024
  • 1 min read

ՌԴ էներգետիկայի նախարարության փոխղեկավար Սերգեյ Մոչալնիկովի գործով, որը կապված է ոչ եկամտաբեր հանքերի լիկվիդացման ժամանակ միջոցների հափշտակության հետ, մեղադրվում է ևս 4 անձ, այդ թվում մեկ հայ՝ Ռոբերտ Շահինյանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։



Նրանք պետական հաստատության պաշտոնյաներ են, որոնք պատասխանատու են ոչ եկամտաբեր և բաց հանքերի վերակազմավորման և լիկվիդացման համար:



Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Մոչալնիկովը ներկայում ձերբակալված է:



Հետաքննության տվյալներով՝ 2014-2023 թվականներին էներգետիկայի նախարարության պաշտոնյաները պայմանագրեր են կնքել վերահսկվող կազմակերպությունների հետ՝ լուծարելու ոչ եկամտաբեր և անհեռանկար ածխահանքերը և բաց հանքերը, սակայն պայմանագրային աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել՝ չնայած, որ գումարները բյուջեից փոխանցվել են:

1/2103
bottom of page