top of page

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 8-ին և 9-ին, 11-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին՝ Երևան քաղաքում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 17+19, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,

Լոռի՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+35,

Արարատ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+37,

Արմավիր՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27:

bottom of page