top of page

Լուկաշենկոն կարգադրել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի եւ Մոզիրի տակտիկական ուղղություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի եւ Մոզիրի ուղղություններում, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք դա գնահատում ենք որպես սադրանք Բելառուսի Հանրապետության դեմ,- ասել է Վիկտոր Խրենինը։- Հաշվի առնելով Ուկրաինայում, ինչպես նաեւ Ռուսաստանի Կուրսկի մարզում ստեղծվող իրադրությունը, Զինված ուժերի գլխավոր հրամանատարը կարգադրել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի եւ Մոզիրի տակտիկական ուղղություններում՝ ցանկացած սադրանքի պատասխանելու նպատակով»։

Բելառուսական ԶԼՄ-ն տեղեկացրել է, որ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից օգոստոսի 9-ին հայտնաբերվել են չճանաչված օդային օբյեկտներ, որոնք Ուկրաինայից շարժվել են Բելառուսի ուղղությամբ։ Պետական սահմանի հնարավոր խախտման ժամանակին կանխման նպատակով Բելառուսի Հանրապետությունում սահմանված ժամկետում թիվ 1 պատրաստության վիճակի են բերվել նշանակված ուժերն ու միջոցները։ Սահմանը հատելուց հետո օդային թիրախները որակվել են որպես անօդաչու թռչող սարքեր, եւ հրաման է տրվել ոչնչացնել դրանք, գրել է ԲԵԼՏԱ-ն։

1/1866
bottom of page