«Պետական գերատեսչությունների անգործության մասին»․ Անուշ Ղավալյան
- Elen Hovsepyan

- 2h
- 1 min read

Արցախի ԱԺ նախագահի նախկին խոսնակ Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ Հայաստանում պետք է ապացուցեմ իմ՝ արցախցի լինելու փաստը, արդեն աբսուրդի աստիճանի է հասնում։
Սկսենք նրանից, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում երկու անգամ գրանցվելուց հետո ինձ ասում են, որ տվյալներս կորել են։ Նամակները ղեկավարներին՝ Արմեն Ղազարյանին, Նելլի Դավթյանին մնացին անպատասխան։
Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ իմ տվյալները Միգրացիան չի փոխանցել։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մի երկու անգամ զանգեցին, հետո ասացին հազար ու մի գործ ունեն՝ կորան։
Դիմեցի դատարան։ Երկու տարի է գործի քննությունը շարունակվում է, որը կավարտվի Աստված գիտի՝ երբ։
Բնակարայինի ծրագրի համար մեր ընտանիքի դիմումը մերժվել է, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից։
Դիմել եմ փոխվարչապետի աշխատակազմ։ Ասացին պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Արսեն Թորոսյանին դիմումիս պատասխանը պետք է ստանայի հունվարի 26-ին։ Կորել են Ձեր աշխատակիցները, նամակներին ու զանգերին չեն պատասխանում։
Ո՞վ եք դուք և ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով եք առաջնորդվում։ Այս հարցը կհասնի Եվրոպական դատարան։ Ոնց տեսել եք՝ իմ համբերությունը կհերիքի»։




















