top of page

Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց նախագահող դատավոր Էդգար Մանասյանի բացարկի միջնորդությունը։ Պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշեց, որ բացարկի պատճառը գործով դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։

Արա Զոհրաբյանը հավելեց, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործով մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։


Դատարանը մերժեց միջնորդությունը։ Այսպիսով՝ Միքայել սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքննեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը և նախագահող Էդգար Մանասյանը։

 
 
1/2638
bottom of page