top of page

«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

«Մարդիկ են լինում աշխատում են նույն օֆիսում, հետո բաժանվում են, դրանից հետո պետք է նույն օֆիս չգնա՞ն ըստ ձեզ: 

Ինձ թվում է՝ պետք չէ առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ, և ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել, ամեն դեպքում իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա, ես պատկերացնում եմ նման իրավիճակ»,- GoSportFm-ի եթերում՝ խոսելով բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նույն նախագծում խաղալու մասին, ասել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Ռոմելա Սարգսյան և Գևորգ Գրիգորյան զույգը բաժանվել է: Նրանք պաշտոնապես չհաստատեցին լուրը, ոչ էլ հերքեցին, սակայն ինստագրամյան հարթակում հեռացրեցին համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը:

1/2130
bottom of page