top of page

«Հրապարակ». Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. Հինը հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։

Ըստ հիմնավորման․ «... անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թ. օգոստոսի 21-ի թիվ 1174-ն որոշման կայացումից հետո երեւան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»:

Սակայն իրականում, մեր տեղեկություններով, առաջին ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքվել, բավականին բարձր հեղինակություն ունեցող եւ, կարելի է ասել, պարտություններ չգրանցած կամ հազվադեպ գրանցած ընկերություն է, որը գործի բնույթի մեջ խորամուխ լինելուց հետո հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն, ուստի հրաժարվել է։

Տեղեկություններ կան, որ նոր ընկերությանն ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։ Հիշեցնենք․ 2025 թ. հուլիսին ՀԷՑ-ի վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ ՀԷՑ սեփականատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

 
 
1/2543
bottom of page