top of page

Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուգահեռ շոու կազմակերպվեց, 7 հոգու ձերբակալեցին, հիմա այդ 7–ից 5–ին բաց են թողնում.Վարդանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 13
  • 1 min read
ree

Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուգահեռ 7 դաշնակցականի տուն են մտնում, խուզարկություններ իրականացնում և 7–ին էլ մեղադրում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 13–ին, Ոստիկանության ձերբակալման պահման վայրի մոտ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«7 հոգու տնից չեն հայտնաբերում որեւէ ապօրինի բան։ Անդրանիկ Չամիչյանը, որ 2 ամսով կալանավորվել է, անգամ դատավորը դատական նիստի ժամանակ ընդունել է, որ որեւէ ապօրինի բան չկա իրերի մեջ, բայց այդ օրինական իրերի համակցությունն իր համար դարձել է ահաբեկչության կազմակերպման կասկած։

Երեկ կալանավորվածի տանը, ով պատերազմի մասնակից է, հայտնաբերվել է մեկ նռնակ , իր վրա չի դրվում ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, իր վրա դրվում է միայն ապօրինի զենք պահելու մեղադրանք։ Մյուսներին այսօր բաց են թողնում հիմքերի բացակայության հիմքով։

Այսինքն Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուգահեռ շոու կազմակերպվեց, 7 հոգու ձերբակալեցին, ասացին՝ ահաբեկչության կազմակերպման մեջ են մեղադրում, հիմա այդ 7–ից 5–ին բաց են թողնում։  Բաց են թողնում, որովհետեւ Քննչականը մեղադրանք չի առաջադրել, որովհետեւ որեւէ հիմք չկա»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական ուժի դեմ:

 
 
1/2547
bottom of page