Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը. Լավրով
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Եվրամիությունը կորցնում է տնտեսական առավելությունները իր սեփական քաղաքականության պատճառով, մինչդեռ, Հայաստանը և Սերբիան շարունակում են ձգտել միանալ դաշինքին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումում (EEF) հայտարարել է, որ Հայաստանի ցանկությունը միանալու Եվրամիությանը «շատ շուտով» կանհետանա։
Նրա խոսքով, Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռևս ձգտում են միանալ դրան։
«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների պատճառով, այդ թվում՝ իր կարճատեսության, եթե չասենք՝ հիմարության, կորցնում է իր առավելությունները», - ասել է Լավրովը։
Նա նշեց, որ Հայաստանը և Սերբիան շարունակում են խոսել ԵՄ-ին միանալու իրենց ցանկության մասին։
«Մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. «Մենք ուզում ենք միանալ Եվրամիությանը»։ Վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։




















