top of page

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

  • 1 hour ago
  • 1 min read


ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը, անցնել նույնականացում, ապա ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։

Առցանց գրանցում իրականացնելու հնարավորություն ունի երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը։ Մոր դեպքում գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր չէ։


Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև բժշկական կազմակերպությունում երեխային գրանցելը։

Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես՝ այցելելով փաստացի բնակության հասցեի մարզում գտնվող բժշկական կազմակերպություն։

Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։

 
 
1/3052
bottom of page