top of page

ՀՀ քաղաքացիները հայտնվել են Բաքվում, Ադրբեջանինը՝ Երևանում. ԱԱԾ հայտարարությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 13
  • 1 min read
ree

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:


Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։


Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:

 
 
1/2549
bottom of page