««Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ». լրագրողը՝ Արման Սարգսյանին
- Elen Hovsepyan

- 1 hour ago
- 1 min read

«Ծնողները դեմ են այսօրվան, ասում են՝ ինչու այսօր, եթե ոչ՝ սեպտեմբերի 27-ին: Այսօրը կապ չունի ռազմական որևէ գործողության հետ»,- դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց. «Օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության օր: Ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը ի մի բերված՝ այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:
Հարցին՝ «Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ որտեղ խոնարհեցինք: Մենք ունենք նաև այլ հերոսներ, այդտեղ էլ չխոնարհեցինք: Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու, խոնարհելու»:




















