Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ։ Այս մասին նշված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։
«Դուք էական ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միության տարածքում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», – ասված է շնորհավորական նամակում։
Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի և նրա քաղաքացիների: