top of page

Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2352 տարվա ազատազրկում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը 2352 տարվա ազատազրկում է պահանջում կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար։ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է քաղաքի Գլխավոր դատախազ Ակին Գյուրլեքը։


«Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը պատրաստ է, այն 3900 էջից է բաղկացած, գործով կասկածյալները 402-ն են, որոնք Էքրեմ Իմամօղլուի գլխավորած հանցավոր խմբում են եղել։ Այդ մարդկանցից 105-ն արդեն ձերբակալված են»,- նշել է Ակին Գյուրլեքը։

Ստամբուլի նախկին քաղաքապետը մեղադրվում է կաշառք վերցնելու, փողերի լվացման, պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար

1/2465
bottom of page