«Երկրորդ նախագահին մի հարց ունեմ»․ Թաթուլ Հակոբյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Ենթադրում եմ, որ այդ երեք գործիչներին են տեսնում ՀՀ իշխանությունները որպես մյուս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Այդ զրույցներին տարբեր տեսանկյուններից պետք է մոտենալ:
Ես, օրինակ, դրանք դիտում եմ որպես մեր պատմության հետազոտող:
Այդ հարցազրույցներից որևէ մեկը ինձ չեն նյարդայնացնում, ինչպես չեն նյարդայնացնում ՀՀ վարչապետի վրա-վրա տասը ստատուսները և հարցազրույցները:
Երեկ ճանապարհին հասցրեցի լսել երկրորդ նախագահին:
Շատ հետաքրքիր կտորներ կային, որոնց պետք է վերապահումներով մոտենալ, ինը անում եմ գործող վարչապետի, երրորդ նախագահի և մյուս պետական, քաղաքական գործիչների դեպքում նաև:
Հետազոտողը կարողանում է համադրել նույն նախագահի 2020, 2021, 2022, 2023, 2024 և 2025 թվականների հարցազրույցներն ու մեկնաբանությունները և տեսնել հակասությունները:
Երկրորդ նախագահին մի հարց ունեմ, որն ուզում եմ տալ այստեղ, իմ էջում.
- Պարոն Քոչարյան, Դուք ասում եք, որ պետք էր կառչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի տեքստից: Չեք պատկերացնի, թե ինչքանով եմ Ձեզ հետ համաձայն: Բայց ինչու, Դուք և Ձեր թիմակիցները այն անվանեցիք կապիտուլյացիա, իսկ հինգ տարի անց համարում եք հրաշք փաստաթուղթ: Եթե այն օրերին ես, այլ մարդիկ գրեին, որ նախկին նախագահները պետք է պաշտպանեն վարչապետ Փաշինյանին պարտադրված թուղթը, ապա Ձեր կողմնակիցները մեզ կուտեին՝ մեղադրելով բազմաթիվ մեղքերի, այդ թվում՝ նիկոլական լինելու մեջ: Հիմա Դուք, պարոն նախագահ, հինգ տարի անց ընդունում եք, որ պետք էր կառչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի տեքստից»։




















