top of page

«Եթե էստոնացի աշակերտին հարցնես՝ ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան». Նիկոլ Փաշինյանը հիացած է Տալլինով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 28
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում է, նայում ու մտածում է՝ «լավ, ինչպե՞ս կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված»։

Ըստ նրա՝ պատասխանի միայն մի տարբերակ կա։

«Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ։

Կառուցող-նորոգողի հետեւից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ։

Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես՝ ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,- Facebook-ում գրել է Փաշինյանը։

 
 
1/2481
bottom of page