top of page

Փետրվարին ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թ․ ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները

  • Feb 16, 2025
  • 1 min read

Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։Փետրվարը,մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»,- գրել է նա։

 
 
1/2707
bottom of page