Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կմիանան շարժմանը
- Elen Hovsepyan
- May 10, 2024
- 1 min read

Վաստակավոր արտիստ Արամոն ևս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ այսօր մեկնարկած երթին։
«Լույս է լինելու, այստեղ ճշմարտության, մաքրության, սիրո և արդարության երթ է»,-ասաց նա։
Անդրադառնալով մտահոգությանը, որ մտավորականներից քչերն են միացել Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը՝ Արամոն արձագանքեց․ «Կեսը զբաղված է, կեսը տեսնում է, որ այստեղ եմ, վստահ եմ, որ իմ ընկերները՝ թատերական արվեստի, կինոարվեստի, երգիչները կմիանան։ Ուզում եմ հավատալ, որ կգան»,-ասաց նա։