««Նիպա» վիրուսի երկու դեպք է գրանցվել»․ Հնդկաստանի ԱՆ
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հերքել է երկրում Նիպա վիրուսի հինգ դեպքի մասին տեղեկությունները՝ նշելով, որ 2025 թվականի դեկտեմբերից ի վեր Արևմտյան Բենգալիայում գրանցվել է ընդամենը երկու դեպք։
«Իրավիճակը մշտական հսկողության տակ է. ձեռնարկվում են հանրային առողջապահության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- հավելել է գերատեսչությունը։
Ավելի վաղ Independent-ը գրել էր, որ Հնդկաստանի իշխանությունները փորձում են զսպել Նիպա վիրուսի բռնկումը, և դեպքերի թիվը հասել է հինգի։
Նիպան առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում: Վիրուսը տարածվում է չղջիկների և մկների միջոցով




















