ՑԱՀԱԼ-ը կրկին հրթռակոծում է Բեյրութը
- Elen Hovsepyan

- Oct 7, 2024
- 1 min read

Իսրայելական բանակը վերսկսել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքի վրա, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայում թիրախային հարվածներ են հասցնում Դահիյա շրջանին, որը «Հեզբոլլահի» ահաբեկչական հիմնական հենակետն է»,- ասված է հաղորդագրությունում։
Իրաքյան Sabereen news գործակալությունը, որը կապված է իրանամետ զինված խմբավորումների հետ, հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող թիրախին:




















