Թեքսասում Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել
Dec 23, 2025
1 min read

ԱՄՆ Թեքսաս նահանգում Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ մարդ զոհվել է, երկուսը ողջ են մնացել, ևս մեկի ճակատագիրն անհայտ է, տեղեկացրել է Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարությունը:
Օդանավը իրականացնում էր մարդասիրական առաքելություն։ Ինքնաթիռում եղել է ութ մարդ՝ ռազմածովային ուժերի չորս զինծառայող և չորս քաղաքացիական անձ։
Ինքնաթիռի կործանման պատճառները քննության փուլում են։




















