Ավտոբուս, կուկուրուզ և լիակատար մեկուսացում․ Պապոյանն ու Անդրեասյանը՝ «չվերթների» առաջամարտիկներ
- 2 hours ago
- 1 min read

Գաղտնիք չէ, որ ցանկացած պետության արտաքին քաղաքական կշիռն ու դիվանագիտական կապերի որակը ուղղակիորեն չափվում են միջազգային հարթակներում նրա ներկայացվածությամբ։
Սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության վերջին ամիսների պաշտոնական վիճակագրությունը լուրջ հարցադրումների տեղիք է տալիս։
Կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի անցած ամիսների ընթացքում երկու տասնյակից ավելի նախարարությունների և գերատեսչությունների հազարավոր աշխատակիցների պարագայում իրականացվել է ընդամենը տասը գործուղում։
Ընդ որում, այդ սահմանափակ թվից երկուսական բաժին են ընկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին։
Արդյոք սա լիակատար մեկուսացո՞ւմ է, թե՞ պետական համակարգը շարունակում է գոյատևել զուտ նախկինների ստեղծած հիմքերի իներցիայով։




















