top of page

Այս պահին արդեն շուրջ երկու տասնյակ ձերբակալված կա. Արթուր Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 20
  • 1 min read
ree

Քիչ առաջ Սրբազան պայքարից տեղեկացրեցին, որ իրավապահ մարմիններն իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:

«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- ասված էր հաղորդագրության մեջ:

MediaHub-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան Պայքարի ակտիվ մասնակից Արթուր Սարգսյանը նշեց, որ ձերբակալությունները մասսայական բնույթ են կրում, այս պահին փորձում են հասկանալ, թե քանի՞ հոգու են տարել և որտե՞ղ են նրանք:

«Փորձում ենք ճշտել, որքան հասկանում ենք՝ այս պահին արդեն շուրջ երկու տասնյակ ձերբակալված կա, բայց թիվը անշուշտ կավելանա»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սա խոսում է իշխանության վախերի մասին՝ պայմանավորված Փաշինյանի Թուրքիա կատարած այցով և այսօր երեկոյան այնտեղ ձեռք բերվելիք համաձայնություններով: 

MediaHub-ը շարունակում է հետևել զարգացումներին:

 
 
1/2519
bottom of page