top of page

ՆԱՐԴՈՍՑԻ ՍԵՐԳՈՅԻՆ ԷԼ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երեւանի տարբեր հատվածներից այսօր քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել։ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնել են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել եւ տեղափոխվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։



Մեր տեղեկություններով ձերբակալվածների թվում է նաեւ քրեական հեղինակություն «նարդոսցի Սերգոն»։ Ավելի վաղ գրել էինք, որ բերման են ենթարկվել նաեւ քրեական հեղինակություններ Շահումյանցի Ժիրոն եւ գյումրեցի գող Սուրոն։

1/1962
bottom of page