Դամասկոսում այրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պալատը
- Elen Hovsepyan
- Dec 8, 2024
- 1 min read

Դամասկոսում այրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պալատը, հայտնում է Life-ը` հղում անելով AFP-ին և Bild-ին։ Լրագրողների տեղեկություններով՝ պետության` արդեն նախկին ղեկավարի ընդունելությունների սրահում հրդեհ է բռնկվել, պատճառներն անհայտ են, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Միևնույն ժամանակ, իշխանության եկած սիրիական ընդդիմությունը քաղաքացիներին խնդրել է հարգել պետական գույքը, բոլոր տեսակի շենքերն ու շինությունները, քանի որ դրանք պատկանում են ժողովրդին և ոչ թե Բաշար ալ-Ասադի ռեժիմին։