top of page

Վարչապետի աշխատակազմի միջոցները 2025-ի բյուջեով կկազմեն 24 մլրդ 365 մլն դրամ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30, 2024
  • 1 min read

ԱԺ-ում շարունակվում են հանձնաժողովների համատեղ նիստերը, որտեղ ներկայացվում է 2025-ի բյուջեի նախագիծը:Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները։ Դրանք կազմում են 24 մլրդ 365 մլն դրամ, որը 2024 թվականի համեմատ քիչ է 632 մլն դրամով։ Ընթացիկ ծասերի համար նախատեսված է 20 մլրդ դրամ, որը 4%-ով ավելի քիչ է, քան 2024-ին և կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 մլրդ 180 մլն դրամ, որը 6%-ով ավելի է 2024-ից։

bottom of page