top of page

TikTok-ի հիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30, 2024
  • 1 min read
ree

TikTok սոցցանցի հիմնադիր 41-ամյա Չժան Յիմինգը ճանաչվել է Չինաստանի ամենահարուստ մարդը: Ըստ Hurun Research Institute-ի՝ նրա կարողությունն այժմ գնահատվում է 49,3 մլրդ դոլար, ինչը 43%-ով ավելի է 2023-ին գրանցած ցուցանիշից, գրում է BBC-ն:



Աղբյուրը մանրամասնում է, որ Չժան Յիմինգի անձնական կարողությունն աճել է նրա հիմնադրած ByteDance ընկերության (TikTok-ի մայր կազմակերպությունը) համաշխարհային շահույթի՝ անցյալ տարի  60% աճի շնորհիվ:



TikTok-ը դարձել է աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիա հավելվածներից մեկը՝ չնայած որոշ երկրներում Չինաստանի իշխանությունների հետ սոցցանցի կապերի վերաբերյալ խոր մտահոգություններին:

1/2548
bottom of page