top of page

Ճապոնիայի խորհրդարանում կոչ են արել չեղարկել ռուսական նավթի դեմ սահմանված պատժամիջnցները

  • 32 minutes ago
  • 1 min read

Ճապոնիան պետք է հնարավորինս շուտ չեղարկի ռուսական նավթի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ դրանք որևէ իմաստ չունեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուձուկին։

«Ես կարծում եմ, որ օր առաջ պետք է չեղարկել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Այժմ Ճապոնիան Ռուսաստանից գնում է հեղուկ բնական գազի 10%-ը և քիչ քանակությամբ նավթ։ Եթե պատժամիջոցները չեղարկվեն, ապա գնումների ծավալը կաճի։ Ճապոնիայի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ որևէ իմաստ չկա»,- նշել է պատգամավորը։

Սուձուկին ընդգծել է, որ այս առաջարկով հանդես է եկել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նիստում, որը նվիրված էր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Նա հավելել է, որ շարունակելու է կառավարությունից պահանջել տնտեսական պատժամիջոցների վերացում։

Հիշեցնենք, որ Ճապոնիան 94%-ով կախված է Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումներից, որոնք գրեթե ամբողջությամբ իրականացվում են Հորմուզի նեղուցով։ Վերջինիս միջով նավագնացությունը ներկայումս գրեթե դադարեցված է տարածաշրջանային հակամարտության պատճառով։ Էներգետիկ ճգնաժամը մեղմելու համար Տոկիոն մտադիր է մարտի 16-ից շուկա բաց թողնել 80 միլիոն բարել նավթային պահուստը, ինչը կբավականացնի երկրին 45 օր։

 
 
1/2727
bottom of page