«Բողոքի ակցիա կլինի ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և դեսպանատների մոտ»․ Նաիրի Հոխիկյան
- Elen Hovsepyan

- Nov 1, 2024
- 1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաշխարհային համաժողովը, որն այդ երկրում է անցկացվում գլխավորապես Հայաստանի իշխանության աջակցության շնորհիվ։
Բնապահպանական նշանակության այդ միջոցառումը տեղի է ունենում մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ արգելված ֆոսֆորային և այլ մահաբեր զենքերով ոչ միայն հազարավոր հայ զինվորների սպանեց, այլև ոչնչացրեց հսկայական քանակության անտառներ և բուսականություն Արցախում։
Մարդասիրությունից խոսող Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց հայկական պատմական Արցախում, բռնի տեղահանեց ավելի քան 120.000 հայի, ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմամշակութային կառույցներ, առևանգել ու ապօրինաբար բանտում է պահում, տանջանքների է ենթարկում մի քանի տասնյակ հայ գերիների, այդ թվում Արցախի Հանրապետության իշխանության բարձրագույն պաշտոնյաներին։
Այս պայմաններում անհրաժեշտ է, որ COP 29-ին' ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաժողովին մասնակցող երկրների պատվիրակությունները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի բռնապետական իշխանության վրա' հասնելու հայ գերիների ազատ արձակմանը։
Այս նպատակով այսօր' նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, բողոքի ակցիա կլինի Երևանում ՄԱԿ -ի գրասենյակի առջև, որից հետո ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ ԱԳՆ, ապա' ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների' ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ։




















