top of page

Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 23, 2024
  • 1 min read

Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ՝ Հայոց ցեղասպանության օրը զորակցություն հայտնելով Բաքվի բանտում ապօրինի պահվող և հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին:

Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան կամրջի սկզբնամասում («ՍԱՍ»-ի հարևանությամբ) և շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

bottom of page