top of page

Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 8
  • 1 min read
ree

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։Հիշեցնենք՝ Հարությունյանը ձերբակալվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

«Գործը վերաբերվում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նախաքաննական մարմինը նշել է, որ պարոն Հարությունյանը կապ է ունեցել «Նորֆոլկ»-ի հետ։ Այնինչ 2018 թվականին իրականացվել է քննություն և վերոնշյալ կապը հերքվել է։ Այժմ մեղադրանք են առաջադրել պաշտոնական դիրքի չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հակամրցակցային համաձայնության և փողերի լվացման մեջ»,- լրագրողներին փոխանցեց փաստաբան Արմեն Անդրիկյանը։

 
 
bottom of page