top of page

Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան

ՀՀ տարածքից 1մմ հող չի զիջվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

«Մեր ընդդիմադիր գործիչներն ասում են, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող լինել սահմանազատման հիմք, որովհետև չկան կցված քարտեզներ: Մեր իրավազորության տակ գտնվող տարածքներից որևէ մմ տարածք չի զիջվել»,- ասաց նա:

Պատասխանելով մեր հարցին Բաքվի բանտում գտնվող գերիների ու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով տարվող աշխատանքի մասին, պատգամավորն ասաց, որ այս իշխանությունը լուռ աշխատում է:

«Ադրբեջանի հետ աշխատելու երկու տարբերակ կա՝ անընդհատ իրար հակադարձելով հանրային դաշտում բանակցություններ վարել կամ լուռ աշխատել: Երկրորդ տարբերակը՝ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է եղել: Մենք պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս»,- ընդգծեց Մինասյանը:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իմպիչմենթի գործընթացը սկսելուն՝ Լիլիթ Մինասյանն ասաց, որ բացառում է ՔՊ-ից գոնե մեկ ստորագրություն լինի իմպիչմենթի գործընթացում և օրակարգում չունեն գործընթացի մասին քննարկում:

«Ո՞րն է իմպիչմենթի նպատակը, եթե ընդդիմությունն այլ տարբերակ չունենար իշխանության գալու, որն ընտրություններն են, ապա ես կասեի, որ մեր երկրում դիկտատուրա է:

Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք չունեինք մեծամասնություն ընդամենը մի քանի ձայնի շնորհիվ: Մեր ժողովուրդը տեսնում է, որ մեր իշխանության օրոք չեն կեղծվել ընտրություններ»,- ընգդծեց նա:

1/2015
bottom of page