top of page

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող բառապաշարից. Մամուլի խոսնակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 8, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է. «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է»:

bottom of page