Search
«Ռեալը» ռեկորդային գումար է վճարել 12-ամյա խաղացողի համար
- 24timeam
- Aug 23, 2024
- 1 min read

12-ամյա բելառուս ֆուտբոլիստ Ալեքսեյ Մայորովը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի հետ։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի ակադեմիայի մամուլի ծառայությունը։
12-ամյա Ալեքսեյը ֆուտբոլային ընտանիքից է։ Նրա պապ Ալեքսանդր Կիստենը 1980-ականներին հաջողությամբ պաշտպանել է Մինսկի «Դինամոյի» գույները։
Նախկինում Մայորովը հանդես է եկել կատալոնական «Սերդանյոլայում», որի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 59 գոլի հեղինակ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է եղել նաև «Բարսելոնայից» և Իսպանիայի մի շարք այլ ակումբների կողմից։
Նշենք, որ «Սերուցքայինները» 12-ամյա խաղացողի տրանսֆերի համար վճարել են 120 հազար եվրո՝ ինչը ռեկորդային գումար է այս տարիքի խաղացողի համար։