top of page

Քննարկվել են ՊԵԿ- Հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։ Հայտնում են ՊԵԿմամուլի ծառայությունից:

Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։  Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն  առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օ գտագործել՝ ի նպաստ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունների։ՊԵԿ նախագահը ողջունել է ՀԿ ղեկավարի առաջարկը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել  հանդիպումները դարձնել շարունակական։

1/2461
bottom of page