«Նորից նույն կեղծ պատրվակով ձերբակալել են պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին»․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է՝ հերթական անգամ կեղծ պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկել պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
«Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք և ոչ էլ այլ որևէ բան:
Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախչի ԱՄՆ»,- սոցցանցի իր էջում գրել է Բաբայանը։




















