top of page

ԻՆՉ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 17
  • 1 min read
ree

Լոս Անջելեսում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել՝ կապված Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Իտալական Sportitalia լրատվամիջոցի լրագրող Տանկրեդի Պալմերին Մխիթարյանին է փոխանցել հայ տաքսու վարորդի խոսքերը, ով լրագրողի հետ զրույցի ընթացքում իր մեծ հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնել հայ ֆուտբոլիստին։



Վարորդը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը իր համար ոչ միայն ազգային հպարտություն է, այլև լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի պատմության մեջ։ «Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – ասել է նա։


Ի պատասխան այս ջերմ խոսքերին, Մխիթարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել՝ փոխանցելով բարեմաղթանքներ. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, և մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։



 
 
1/2548
bottom of page