top of page

Ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը վաղը չի մասնակցելու արցախցիների հանրահավաքին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 11
  • 1 min read
ree

Արցախցիները վաղը՝ հուլիսի 12-ին, մեծ հանրահավաք են անցկացնելու, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 18:00–ին։ Հանրահավաքի անցկացման պատճառները շատ են, մասնավորապես, արցախցիների բնակարանային խնդիրները, արցախցիների իրավունքների պաշտպանությունը, պայքար սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։

MediaHub-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ում լիազորությունների ժամկետը լրացել է, չի մասնակցելու արցախցիների հավաքին: Մեզ ասացին՝ ոչ միայն որպես նախագահ, քանի որ լիազորությունների ժամկետն արդեն լրացել է, ո՛չ էլ, փաստացի, որպես շարքային քաղաքացի:

Հիշեցնենք, որ նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են։ Ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի ընտրությունը կարող էր տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո, սակայն գործընթացը կանգ առավ, և այդպես էլ նախագահ չընտրվեց։

Այս պահին Արցախի նախագահի պարտականությունները կատարում է  Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Աշոտ Դանիելյանը։ 

MediaHub-ին դիմած բազմաթիվ արցախցիներ իրենց դժգոհություններն են հայտնել, որ այս պահին արցախցիների խնդիրներով զբաղվում են օտար մարդիկ, իսկ նախկին պաշտոնյաները ձեռքները. կարծես. լվացել են, ոչ մի ձևով իրենց կյանքում մասնակցություն չունեն, խնդիրների հետ թողել են միայնակ և հիմա էլ, փաստորեն, չեն պատրաստվում մասնակցել արցախցիների իրավունքները պաշտպանելու համար հրավիրված հանրահավաքին։

Մարիաննա Արամյան

 
 
1/2481
bottom of page