Վրաստանում դաժան ծեծի են ենթարկել նախկին վարչապետին, որն այժմ ընդդիմության առաջնորդներից մեկն է
- Elen Hovsepyan
- Jan 15
- 1 min read

Բաթումում ծեծի է ենթարկվել նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն այժմ ըդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդն է, նա ուղեղի ցնցում է ստացել, կոտրել են քիթը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Հարձակումը տեղի է ունեցել գիշերը Բաթումի«Շերատոն» հյուրանոցի նախասրահում։ Միջադեպիննախորդող հանգամանքների, ինչպես նաեւմասնակիցների թվի մասին չի հաղորդվում։ Ըստականատեսների՝ ծեծի մասնակիցների մեջ տեսել են «Ժողովրդի ուժի» պատգամավոր ԴմիտրիՍամխարաձեին, որն իշխանության կուսակցությանկամակատարն է, եւ Աջարիայի Գերագույն խորհրդիանդամ (իշխանության կուսակցությունից) ԳեորգիՄանվելիձեին։
Տեղեկացվել է նաեւ, որ ոստիկանությանպարեկախումբը դեպքի վայր է ժամանել կանչից 40 րոպե հետո՝ շատ ավելի ուշ, քան շտապօգնությունը։
Ոստիկանությունից հայտնել են, որ քրեականօրենսգրքի ծեծի հոդվածով հարուցվել է քրեականգործ։ Նրանք չեն մեկնաբանել միջադեպինպատգամավորների մասնակցությունը։
Հիվանդանոցից, որտեղ Գախարիային տեղափոխելեն հետազոտման համար, հայտնել են, որ մեքենանժամանել է ժամը 02:30-ի սահմաններում, ախտորոշումից հետո նա հրաժարվել է մնալհետագա բուժման համար։ Նախկին վարչապետիմոտ ախտորոշվել են քթի ոսկորի կոտրվածք եւուղեղի ցնցում։
Բացի Գախարիայից, նույն վայրում իր վրա հարձակման մասին հայտնել է լրագրող Զվիադ Կորիձեն։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Գախարիայի հետ միջադեպից առաջ, երբ նա կնոջ հետ նստած է եղել հյուրանոցի նախասրահում։ Նշյալ Սախմարաձեն եւ նրա հետ գտնվող կինը իբր մոտեցել են Կորիձեին եւ սկսել վիրավորել նրան ու «Միավորված ազգային շարժում» կուսակցությանը՝ իրենց ավելի ու ավելի ագրեսիվ պահելով, իսկ հետո նրանց միացել են ընկերները։ Լրագրողը մոտեցել է պահապաններին՝ խնդրելով պաշտպանել իրեն, եւ, նրա խոսքով, այդ պահին ինչ-որ մեկը հարվածել է իրեն։