top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ ու այն կայանել արգելված վայրում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 26, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի բենզատար ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակի մեջտեղում, գորգի վրա, որի վրայով արգելվում է  անգամ ավտոմեքենաների տեղաշարժը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են նաև փրկարարներ։



Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

1/2548
bottom of page