top of page

Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 25, 2024
  • 1 min read

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։ Հունիսի 27-ին նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, իսկ հուլիսի 25-ին ազատվել է տնային կալանքից:

Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում էր խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ էր կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։

Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

1/2103
bottom of page