top of page

Կենդանակերպի ձեր նշանի մասին կարծրատիպերը

Կարիճները բոլորից լավ գիտեն կարծրատիպերի ուժի մասին. հենց նրանք ասում են կենդանակերպի իրենց նշանը, այդ նույն պահին ի հայտ են գալիս մռայլ նախապաշարումներ նրանց վերաբերյալ։ Սակայն կենդանակերպի մյուս նշանները նույնպես զերծ չեն այդ նախապաշարումներից։ Փորձենք պարզել, թե ինչ նախապաշարումներ եւ կարծրատիպեր են վերագրվում յուրաքանչյուր նշանին։

Խոյ

Համարձակ, խիզախ, քաջ առաջնորդ, որը կարող է պատասխանատվություն ստանձնել։ Նա միշտ կհասնի իր նպատակին եւ կկարողանա ելք գտնել բարդ իրավիճակից։ Խոյի առաջնորդ լինելու հակառակ կողմը թաքնված է նրա անհամբերության եւ ամեն ինչ հենց հիմա ստանալու տենչի մեջ։

Ցուլ

Նյութապաշտ-էսթետ, սիրում է իրեն շրջապատել գեղեցիկ իրերով, որքան էլ որ դրանք արժենան։ Հենց այդ պատճառով թանկ եւ գեղեցիկ գնումները նրա սիրելի զբաղմունքն են։ Հետեւաբար, սերը փողի հանդեպ Ցլերի արյան մեջ է։ Վատ չի հնչում, բայց մեղքի բաժին կա նրանց մոտ՝ դանդաղկոտության եւ ծուլության տեսքով, որոնք խանգարում են նրան արագ հասնել ցանկացածին։

Երկվորյակներ

Երկվորյակների երկերեսանիության մասին լեգենդներ են պտտվում, բայց նրանց փոփոխականության մասին կարծրատիպն ավելի կայուն է։ Երկվորյակները, թերեւս, ամենամարդամոտն ու ընկերասերն են, նրանք կարող են ընդհանուր լեզու գտնել յուրաքանչյուրի հետ։ Բայց նրանք բավական անկայուն եւ թեթեւամիտ են թվում, ինչի պատճառով նրանց անհուսալի են համարում։

Խեցգետին

Ամենաընտանեկան նշանն է, որը գնահատում է ընտանեկան հարմարավետությունն ու կայունություն է սիրում։ Իրենց զգայականության շնորհիվ նրանք շատ հուզական են եւ բոլորից ավելի լավ են կարողանում հոգածություն եւ աջակցություն ցուցաբերել։ Բայց այդ զգայականությունը նրանց հետ չար կատակ է խաղում, դրա համար էլ Խեցգետինները դրամայի թագավորն ու թագուհին են, որոնց քմահաճույքները կարող են դժվար տանելի լինել։

Առյուծ

Առյուծների մասին բոլոր կարծրատիպերը կապված են կենդանիների արքայի կերպարի հետ։ Նա առաջնորդ է, որը մեծ ինքնատիրապետում ունի բարդ իրավիճակներում եւ սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Առյուծը մշտապես ճանաչման կարիք ունի, դրա համար էլ միշտ ձգտում է աշխարհին ցույց տալ, թե ինչ զիլ է ինքը, եւ պետք է ասել, որ դա ստացվում է։ Առյուծը կարողանում է առատաձեռն եւ մեծահոգի լինել, բայց նրա հաղթանակները ավելացնում են նրա մեծամտությունն ու գոռոզությունը։

Կույս

Ո՞վ չի լսել, որ մոլագարների եւ մարդասպանների շրջանում ամենից շատը Կույսերի ներկայացուցիչներն են։ Նրանք սիրում են կարգուկանոն, դրա համար էլ լավ կազմակերպչական եւ վերլուծաբանական ունակություններ ունեն։ Բայց ռացիոնալացնելու եւ ամեն բան չափորոշիչների ենթարկեցնելու մոլագար ցանկությունը նրանց դարձնում է չափից ավելի երկրամերձ եւ ամբարտավան, ինչի պատճառով Կույսերին չի բավականացնում էմպատիան եւ հուզական ինտելեկտը։

Կշեռք

Երազկոտ իդեալիստներ, որոնք սիրում են փիլիսոփայել եւ պատկերացնել ուտոպիական ապագան։ Կարողանում են դիվանագիտորեն լուծել վեճերը եւ փոխզիջումներ գտնել։ Կշեռքները սիրում են խոսել եւ կարողանում են գեղեցիկ անել դա, բայց հազվադեպ են խոսքից գործի անցնում։ Այդ պատճառով նրանք ի վիճակի չեն արագ կարեւոր որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն ստանձնել, ինչը նրանց անհուսալի եւ ինֆանտիլ է դարձնում։

Կարիճ

Կարիճների մասին կարծրատիպերի ցուցակը ավելի երկար է։ Այս նշանի հանդեպ սիրո բացակայության ակունքները սկզբնավորվում են հին հունական առասպելներից։ Կարիճը ամենաուժեղ եւ հոգեպես խոր նշանն է, որը հավատարիմ է իր իդեալներին, չի ընդունում հեղինակություններ եւ կյանքում ամեն բան անում է կրքով։ Այսքանով լավն ավարտվում է, եւ սկսվում է թերությունների ցուցակը, որոնց մեջ են՝ սեքսով եւ փողով տարվածությունը, մեծամտությունը, սեփականամոլությունը, խանդը, ամբարտավանությունը, բոլորին ու ամեն բան այս աշխարհում մանիպուլացնելու տենչը։

Աղեղնավոր

Նրանք սրամիտ մարդիկ են՝ լայն մտահորիզոնով։ Անդադրում լինելը եւ կենսասիրությունը նրանց մղում են մշտական արկածների եւ արկածախնդրությունների։ Աղեղնավորները հեշտ են տրվում նոր գաղափարների։ Բայց այդ պատճառով հակված են գերագնահատել իրենց հնարավորությունները եւ չափից ավելի ինքնավստահ լինել, ինչը նրանց կյանքում ավելացնում է ճգնաժամային իրավիճակների թիվը։

Այծեղջյուր

Հավակնոտ նշան, նյութապաշտ եւ խիստ աշխատասեր։ Այծեղջյուրները կարողանում են ոչ միայն նպատակներ դնել, այլեւ համառորեն հասնել դրանց իրականացմանը։ Նրանք պրագմատիկ են եւ նպատակաուղղված՝ հասնելու նյութական հաջողության, ինչի շնորհիվ կարողանում են դրամի վերածել իրենց տաղանդները, նաեւ մոլի կարիերիստներ են։ Չափից շատ գործնական լինելը ստեղծագործելու, երազելու եւ արկածների տեղ գրեթե չի թողնում Այծեղջյուրների կյանքում, իսկ կյանքի հոգեւոր ոլորտը մնում է առանց պատշաճ ուշադրության։

Ջրհոս

Արկածախնդիր ինտելեկտուալ է։ Ջրհոսը բաց է ամեն տեսակ նորի հանդեպ, սիրում է իմանալ անիմանալին եւ ընդլայնել իր մտահորիզոնը։ Հետաքրքրասիրության շնորհիվ ունի ոչ ստանդարձ միտք, զարգացած երեւակայություն եւ ինքնատիպ գաղափարներ։ Նրա ոչ ստանդարտ մտածողությունը դառնում է խոչընդոտ պարզ «կենցաղային» խնդիրները լուծելու ճանապարհին, իսկ ճկուն մտքի շնորհիվ հաճախ խորասուզվում է սեփական մտքերի եւ գաղափարների մեջ, ինչի պատճառով բավական սառն է եւ հեռու մերձավորներից, ինչը կարող է անտարբերության եւ մեծամտության տեղ ընդունվել։

Ձկներ

Ամենաերազկոտ նշանն է, որը սիրում է ճախրել ամպերում եւ օդային ամրոցներ կառուցել։ Նրանք շատ ստեղծագործական մարդիկ են, որոնք խորապես ընկղմվում են կյանքի հոգեւոր կողմի մեջ։ Հարուստ երեւակայությունը եւ զգայականությունը նրանց թույլ են տալիս տեսնել նույն իրավիճակի մի քանի կողմերը, ինչպես նաեւ կռահել այլ մարդկանց հույզերը, ինչը նրանց դարձնում է ընկալունակ եւ ապրումակցող։ Չափից շատ զգայականության պատճառով Ձկները դառնում են շուտ խոցվող եւ նեղացկոտ, ինչպես նաեւ հեշտությամբ տրվում են ներշնչանքին եւ ընկնում կախման մեջ։

Իսկ կենդանակերպի ձեր նշանի ո՞ր կարծրատիպերի մասին եք լսում ամենից հաճախ։

Ռեգինա Մելիքյան

bottom of page