top of page

Ռուսաստանը չի հաղթի այս հակամարտությունում. Բայդեն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 24, 2024
  • 1 min read

Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթի, նոր պատժամիջոցների մասին, միաժամանակ ուկրաինացի ժողովրդին վստահեցնելով, որ Միացյալ Նահանգներն «անսասան» աջակցություն կցուցաբերեն նրա նկատմամբ։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է «Ուկրաինայի ժողովրդի անսասան աջակցությունը» Միացյալ Նահանգների կողմից։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիներն «անսասան են մնացել Ռուսաստանի սարսափելի ռազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ»՝ օրեցօր պաշտպանելով այն արժեքները, որոնք «միավորում են ինչպես մեր երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհի մարդկանց, ներառյալ անկախությունը»:

«Չմոլորվեք. Ռուսաստանը չի հաղթի այս հակամարտությունում», - ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: Ուկրաինայի անկախ ժողովուրդը կհաղթի.

Իսկ Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները կաջակցեն նրան ամեն քայլափոխի»,- հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը:

1/2222
bottom of page