top of page

Իրանի մայրաքաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է ի պատիվ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի զոհված ղեկավար Իսմայիլ Հանիեի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 10, 2024
  • 1 min read

Իրանի մայրաքաղաք Թեհրանի քաղաքային խորհուրդը կիրակի վերանվանել է Հյուսիսային Պաղեստինի փողոցը՝ ի պատիվ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի զոհված ղեկավար Իսմայիլ Հանիեի, հայտնում է Mehr-ը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետևանքով։

Հանիեի մահվան մասին հայտնել էր նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Կորպուսի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել էր նրա թիկնապահներից մեկը։

1/2168
bottom of page