top of page

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ՔՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ:

Այդ որոշումը Շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա՝ ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեկ Փաշինյանը, անդրադառնալով նրան, հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։

Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այդ ժամանակ Փաշինյանը կհիմնավորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտությունը` փորձելով տպավորություն ստեղծել, թե չի հանդուրժում կոռուպցիոն երեւույթները:

Ի դեպ, գրել էինք, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջությամբ Հայկի ձեռքին էր։

 
 
bottom of page