top of page

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն. Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են

Jan 22
1 min read

Ժամը 18:30-ի դրությամբ՝ սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից


«Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։ Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հայտարարության մեջ։

 
 
1/3083
bottom of page