top of page

Եթե ՀԱԿ-ի թիմը հանդես է գալիս բոլորից ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա․ ծննունդդ շնորհավոր, պարոն նախագահ․ Զուրաբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 16 hours ago
  • 1 min read

1675 թվականին Իսահակ Նյուտոնը նամակներից մեկում գրել էր իր ամենահայտնի տողերից մեկը (գուցե թե փոխառնված 12-րդ դարի ֆրանսիացի մեծ փլիսոփա Բեռնար դե Շարտրից). «Եթե ես բոլորից ավելի հեռու եմ տեսել , դա նրանից է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»: Եթե Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա թիմը հանդես է գալիս բոլորից ավելի արդիական և ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են և պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց և առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին և դինամիկ զարգացող աշխահին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը և ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը:

Ծննունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»,-գրել է նա։

 
 
bottom of page